BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բոլոր ժամանակների լավագույնը

Բոլոր ժամանակների լավագույնը
08.06.2016 | 13:16

Եվրոպայի առաջնության նախաշեմին ՈՒԵՖԱ-ն հրապարակել է հին աշխարհամասի բոլոր ժամանակների լավագույն հավաքականի կազմը: Ահա թե ինչ կազմ ունի այն՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս», Իտալիա), Պաոլո Մալդինի (Իտալիա), Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա), Կառլես Պույոլ (Իսպանիա), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Անդրես Ինիեստա («Բարսելոն», Իսպանիա), Անդրեա Պիրլո («Նյու Յորք», ԱՄՆ), Զինեդդին Զիդան (Ֆրանսիա), Տիերի Անրի (Ֆրանսիա), Մարկո վան Բաստեն (Նիդերլանդներ), Քրիտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա):


Եթե նկատում ենք, սույն կազմից չորս հոգի՝ Բուֆոնը, Լամը, Ինիեստան, Ռոնալդուն, մասնակցում են նաև այս առաջնությանը: Նրանց թվում կարող էր լինել և Պիրլոն, սակայն Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Կոնտեն հավատարիմ մնաց «թույլ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները տեղ չեն կարող ունենալ հավաքականում» խոստմանը: Հասկանալի է, որ ձախողվելու դեպքում Կոնտեի այս սկզբունքայնությունը իտալացիները նրա քթից են բերելու, բայց թե դա նրա համար կարող է և նշանակություն չունենալ, որովհետև առաջնությունից հետո նա հեռանում է Անգլիա՝ մարզելու «Չելսին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ